Օրակարգը կլինի, դիրքորոշում կհայտնենք․ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի մասին

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի՞ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, նշեց, «Երբ ԱԺ մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ևս նշեց, որ երբ նախագիծը կլինի ԱԺ օրակարգում, այդ ժամանակ կքննարկվի և ըստ դրա՝ որոշում կկայացվի ամբողջ խմբակցության համար:

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ եթե ընդդիմադիր գործընկերները ցանկանում են առավել հայանպաստ լուծումներ տալ այս կամ այն հարցին, այդ թվում՝ արցախյան հարցին, ապա նրանք իրենց հետ միասին պետք է ընկնեն միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների դռները և փորձեն անել ամեն ինչ, որպեսզի մեզ համար ցանկալի արձանագրումները դառնան իրականություն:

«Ես Արցախի դրոշը բերելու եմ դնեմ իմ աշխատասենյակում, Հայաստանում Արցախի դրոշ տեղակայելը մեծ հերոսություն չի եղել, չկա և չի էլ լինելու, դա Արցախի դրոշն է և բոլորս հասկանում ենք, թե ինչ է, բայց եթե ուզում ենք ինչ-որ հարց լուծել, ապա հարցը լուծելու բանալին ներքին կոնսոլիդացիան է և հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքն է միջազգային տարբեր ատյաններում, որպեսզի կարողանանք ունենալ միջազգային հանրության պրոհայկական ընկալում: Այն, ինչ այսօր է իրականացվում ընդդիմության կողմից, ցավոք, ավելի է թուլացնում մեր դիրքերը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: