Գյումրու Անի թաղամասում բազմաբնակարան շենք կկառուցվի՞․ շինանյութի թանկացման պատճառով ծրագիրը հնարավոր է՝ փոխվի

Լուրեր

28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
Բոլորը

Ամերիկահայերի ֆինանսավորմամբ ստեղծված «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, որը մտադիր էր Գյումրու Անի թաղամասում քառահարկ բազմաբնակարան շենք կառուցել ու հատկացնել տնակներում ապրող անօթևաններին, շինանյութի թանկացման պատճառով, հնարավոր է՝ բնակարանաշինություն ծավալելու փոխարեն բնակարաններ գնի շահառուների համար։ Այս մասին տեղեկացանք Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանից։

Ըստ նրա՝ օրերս այս ծրագրի շրջանակում տեղի է ունեցել բնակարանների բաշխման հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ էլ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը մանրամասն ներկայացրել և հանձնաժողովի անդամների հետ քննարկել են ծրագրում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին ու հետագա անելիքներին վերաբերող հարցեր։

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրով ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12-16 սոցիալական բնակարան, բայց վերջին շրջանում, հաշվի առնելով առկա թանկացումները, հիմնադրամի պատասխանատուները հանձնաժողովին ներկայացրել են նաև բնակարաններ գնելու և դրանք շահառուներին տրամադրելու տարբերակը:

Նշենք, որ 2021 թվականի օգոստոսի 19-ին համաձայնագիր էր ստորագրվել Գյումրու քաղաքապետարանի և այս հիմնադրամի միջև։

Ըստ փաստաթղթի, Գյումրու քաղաքապետարանը պարտավորվել էր անօթևանների համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով հիմնադրամին անհատույց հողատարածք տրամադրել Գյումրու Անի թաղամասում։ Բնակարանի 50 տոկոսի ծախսերը հոգալու էր հիմնադրամը՝ անհատույց նվիրատվություն կատարելով, իսկ մնացած 50 տոկոսը տասը տարվա ընթացքում բնակիչները վերադարձնելու էին հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով։ Բնակիչները 10 տարվա ընթացքում իրավունք չունեն բնակարաններն օտարելու։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարաններ գնելու դեպքում ևս շահառումները 50 տոկոսի չափով պիտի մասնակցություն ունենան։

Արմիկ Մովսիսյան