Արցախի դիրքորոշումը էական է լինելու․ հիմա բանակցում ենք բանակցությունների ձևաչափի մասին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ բրյուսելյան հայտարարության մեջ հիշատակում չկար Ադրբեջանի 5 և Հայաստանի 6 առաջարկների մասին։ Այնինչ, Ալիևը հանդիպումից հետո հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները։

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ ՀՀ առաջարկած 6 սկզբունքները դուրս են մղվելու ընդհանուր օրակարգից, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե շատ անկեղծ ասեմ, շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ ՀՀ ու Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները»։

«Իրականում կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ միջազգային հանրության շրջանում, և ես նկատում եմ, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա։ Օրինակ՝ կա հարցադրում՝ արդյոք խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, թե՞ այնուամենայնիվ ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց։ Նաև այս հարցը ծագել է մեր արձագանքից, որովհետև Ադրբեջանն ասում է՝ իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն։ Մենք ասում ենք՝ դա անընդունելի չէ, ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք՝ դա իրավունքի խնդիր է։ Եվ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ ըստ ամենայնի հենց այդ կոնտեքստն ընդգծելու համար։

Ընդդիմության ներկայացուցիչները ևս զարգացնում են այս օրակարգը, ասում են, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից։ Եվ ես պիտի ասեմ, որ սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող դիրքորոշում և տեսակետ է։ Այս ընթացքում մենք պետք է քննարկումներ ունենանք, ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից, բայց նաև քաղաքական այլ շրջանակների հետ այդ քննարկումներն ունենում ենք։ Ընդ որում, նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ այս ճամփաբաժնին որ մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Արցախի դիրքորոշումը շատ կարևոր ու էական է լինելու։

«Այսօր արդեն բանակցություններ են ընթանում բանակցություններ սկսելու ձևաչափերի ու պարամետրերի մասին»,- նշեց Փաինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: