Սկանդալ Թուրքիայում․ ընդդիմության առաջնորդը պնդում է, որ Էրդողանն ու նրա ընտանիքը պատրաստվում են ընտրություններից հետո փախչել ԱՄՆ

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրից փախչելու  ծրագիրը ընտրություններում հնարավոր պարտությունից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թվիթերյան իր էջում նախօրեին հրապարակված տեսանյութում Քըլըչդարօղլուն նշում է, որ իրենք ԱՄՆ գումար փոխանցելու փաստաթղթեր են ձեռք բերել երկու հիմնադրամների՝ Ensar Foundation-ի և Turkey Youth and Education Service Foundation-ի (TÜRGEV) միջոցով։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ երկու հիմնադրամները  միասին աշխատում են ԱՄՆ-ում գտնվող մեկ այլ հիմնադրամի հետ, և Էրդողանի ընտանիքի անդամները ուղղակիորեն ներգրավված են այդ գործարքներում։

«Մինչ նրանք փախչելու տեղ են փնտրում, մենք այլ հայրենիք չունենք։ Մենք ոչ մի տեղ չենք գնում, այս պետությանը միասին հարություն կտանք»,-ասել է Քըլըչդարօղլուն։ Նա դիմել է նաև պաշտոնյաներին՝ կոչ անելով չկատարել «անօրինական հրամանները»։

«Մեր իշխանության օրոք ազնիվ ու պատվախնդիր պաշտոնյաներին լավ օրեր են սպասվում»,- ասել է գործիչը։

Քըլըչդարօղլուի տեսանյութից հետո մի քանի լրագրողներ էլ հրապարակել են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ երկու հիմնադրամները ամիսների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ են ուղարկել TURKEN-ին։ Ընդդիմադիր գործիչն էլ պնդում է, որ Էրդողանի ընտանիքը ԱՄՆ-ում հիմնադրամ է բացել և ավելի քան 60 միլիոն դոլար է փոխանցել TÜRGEV-ի և Ensar-ի միջոցով։

Էրդողանի ղեկավարած իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը պատասխանելով Քըլըչդարօղլուի հայտարարություններին ասել է, որ դրանք զրպարտություն են։

«Քըլըչդարօղլուն բազմաթիվ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և ասել՝ ես փաստաթղթեր կբացահայտեմ։ Բայց նրա հայտարարությունները ոչ մի հետևանք չեն ունեցել: Այդ բոլոր հայտարարությունները ոչինչ չեն առաջացրել, բացի շրջակա միջավայրի աղտոտումից»,-թվիթերյան իր էջում գրել է Չելիքը։

Էմմա Չոբանյան