ՀՀ ՄԻՊ-ը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

«Զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։

Քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ։

Քրիստիննե Գրիգորյանն ու Նինո Լոմջարիան պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա շփումների ու փոխայցելությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։