Գաղտնի՞ք է, որ սողանքավտանգ տարածքներում շինթույլտվություն չեն տալիս․ Երևանի ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հենապատի փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին փակվել է, ինչի հետևանքով Երևանում առաջացել է տրանսպորտային կոլապս. այսօր Երևանի ավագանու հերթական նիստում այս խնդրին անդադարաձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը:

Նա ընթերցեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ 56 րոպե առաջ կատարած ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշված է. «Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի երթևեկությունը բացվի»:

Ավագանու անդամի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է անդրադառնալ հենապատի փլուզման պատճառներին,  քանի որ «շինհրապարակներում կատարյալ անտերություն է տիրում»:

«Ո՞ւմ պատասխանատվության տակ է շինհրապարակներում անվտանգության կանոնների պահպանման հարցը: Ո՞վ է շինթույլտվություն տվել այն հատվածում, որը սողանքավտանգ հատված է… Գաղտնի՞ք է, որ սողանքավտանգ տարածքներում շինթույլտվություն չեն տալիս: Ինչպե՞ս է դա տրվել: Հիմա չանդրադառնանք այս խնդիրներին և միանգամից անցնենք հետևանքների վերացմա՞նը: Ինչո՞վ ենք ապահովագրված, որ անարդյունավետ աշխատանքի հետևանքով նորից այսպիսի հետևանքներ չեն լինի»,- այս հարցրերը բարձրաձայնեց Ավանեսովը:

Մանրամասները՝ տեսանյութում: