Ալիևը զանգահարել է Էրդողանին ու զեկուցել բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին

Լուրեր

19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու զեկուցել մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի ու ԵԽ նախագահի հանդիպման արդյունքների մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը,  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, սահմանի դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։

«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից», այն դեպքում երբ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ խոսվում է հաղորդակցության ուղիների մասին։

«Նախագահ Ալիևը ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, այդ թվում՝ և՛ երկաթուղու, և՛ ավտոմոբիլային ճանապարհի անցկացման հարցի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանն էլ իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված դրական արդյունքները։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են տարածաշրջանում շուտափույթ խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության և ապագա շփումների շուրջ։  Ի դեպ, ուշագրավ է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն  որևէ հայտարարություն չի տարածել հանդիպման արդյունքների մասին՝ ի տարբերություն հայկական կողմի ու Եվրոպական խորհրդի։

 

Էմմա Չոբանյան