Փաշինյանի ու Ալիևի նոր պայմանավորվածությունները. որտե՞ղ տեղի կունենա սահմանների հարցի քննարկումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այս մասին հայտնել է երեկ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո․ «Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»։

Թե հայ-ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածում է տեղի ունենալու հանձնաժողովի նիստը, եվրոպական կողմը մանրամասներ չի հաղորդել: Հայկական ու ադրբեջանական կողմերը ևս լռում են՝ մինչ այս պահը չբացահայտելով նաև, թե ովքեր են հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր կողմից:

Համատեղ հանձնաժողովի նիստերը միջպետական սահմանին անցկացնելն ի՞նչ է տալու Հայաստանին․ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն արձանագրում է՝ այսպիսով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի գործընթացում նվազում է Ռուսաստանի դերակատարությունը:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն առանց Արևմուտքի մասնակցության սահմանազատման աշխատանքներն իրականացնելու ցանկության մասին հայտնել էր դեռևս 2021-ի հոկտեմբերին՝ նշելով, որ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ քարտեզները պահվում են ՌԴ ԳՇ-ում:

Չնայած սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մոտալուտ հնարավոր մեկնարկին՝ փորձագետները շեշտում են՝ գործընթացը կարող է տասնամյակներ տևել:

Մայիսի 22-ի երեկոյան մեկնարկած և կեսգիշերն անց ավարտված Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելն արդյունավետ է համարում: Շառլ Միշելը մանրամասնել է, որ երկու երկրների ղեկավարների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, ականազերծման և անհետ կորածներին առնչվող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահը, առանց հավելյալ մանրամասների, նշել է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հայտարարության որոշ դրվագներ մտահոգիչ է համարում: Մասնավորապես, Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում «ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով» ձևակերպման վրա:

Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպման ընթացքում շեշտել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» հարցերը: Ուշագրավ է, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ի տարբերություն նախորդ հանդիպումներին հաջորդած իր հայտարարությունների, այս անգամ տեքստում ընդգծել է «Ղարաբաղ» բառը: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է՝ Միշելը խուսափել է կիրառել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը:

Երեկ կայացած հանդիպման մասին տարածված հաղորդագրությունում մանրամասներ չկան խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին բանակցել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Այս հայտարարությունից հետո Երևանը վեց կետ է առաջ քաշել Բաքվի հինգ կետերին զուգահեռ՝ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Ադրբեջանական կողմից, ինչպես հայտարարել էր Արարատ Միրզոյանը, դրական ազդակներ չկան: Նշենք, որ Հայաստանն առաջարկում է բանակցել նաև արցախահայության անվտանգության և կարգավիճակի հարցերի շուրջ:

Թե Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները որքանով կյանքի կկոչվեն՝ մինչ այս ձեռք բերված և ամբողջությամբ չիրականացված համաձայնությունների ֆոնին, պարզ կլինի առաջիկայում։ Այնուհանդերձ, երկու երկրների ղեկավարները խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն՝ եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան