Հայաստանում հրաձգության բաց մրցաշար է անցկացվել

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ս․թ․ մայիսի 19-22-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Գագիկ Մելոյանի անվան բաց հուշամրցաշարը։

Գագիկ Մելոյանը ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է եղել։ Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն և ռեկորդակիր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ։ Միջազգային կարգի Սպորտի վարպետ։

Մրցմանը մասնակցում են հետևյալ կազմակերպությունների սաները․
1. Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
2. Հրաձգության հանրապետական մարզադպրոց
3. Վանաձորի թիմ
4. Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
Մարզիկները մրցեցին 10մ /4․5մմ/ հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։ Մրցմանը տարիքային սահմանափակում չկար։

Մրցմանն իր արդյունքով աչքի ընկավ ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը/անձնական մարզիչ՝Արմեն Սիմոնյան/, ով խոցելով 578 միավոր 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում ամուր պահելով դիրքերը, 17-3 հաշվով դարձավ չեմպիոն։

Մրցմանը լավագույնս հանդես եկան նաև Հրաչ Բաբայանը, Հովհաննես Մարգարյանը և Սեդա Գաբրիելյանը։

Փակման արարողությանը դիտեցին ֆիլմ լեգենդար հրաձիգ Գագիկ Մելոյանի մասին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացան դիպլոմներ և մեդալներ։

Փակման արարողության ավարտին Գագիկ Մելոյանի ընտանիքի կողմից բոլոր մարզիկները, մարզիչներն ու հյուրերը համտեսեցին խմորեղեն։
Ստորև ներկայացված է մրցման արդյունքները․

Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ ՝ Հրաչ Բաբայան
2-րդ՝ Վրեժ Թորոսյան
3-րդ՝ Հայկ Բաբայան
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան
2-րդ՝ Ալլա Պողոսյան
3-րդ՝ Մարիամ Միքայելյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան
2-րդ՝ Նորայր Առաքելյան
3-րդ՝ Զավեն Իգիթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Նարե Գաբրիելյան
2-րդ՝ Աննա Պողոսյան
3-րդ՝ Աստղիկ Մխիթարյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ՝ Գոհար Հարությունյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 20+20 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 20+20 կրակոց,
կանայք 1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Գոհար Հարությունյան
3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան