Ցույցերի պատճառով երթևեկությունը կաթվածահար է լինում, որովհետև չունենք շրջանցող փողոցներ. Մկրտիչ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
Բոլորը

«Այսօր, երբ Երևանի կենտրոնում ցույցեր են, մի ճանապարհ փակում են, կաթվածահար է լինում ամբողջ երթևեկությունը: Պատճառն այն է, որ մենք չունենք շրջանցող փողոցներ: Երևանում մեքենաների թիվը օրեցօր ավելանում է, իսկ մենք դեռ չունենք մեծ ավտոկայանատեղիներ, որոնք կարող էին անգամ գետնափոր լինել. մեր ռելիեֆը դա թույլ է տալիս»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա խոսում է մայրաքաղաք Երևանի` ճարտարապետական առումով «հիվանդ» կետերի մասին: Մկրտիչ Մինասյանի խոսքով` ներկայիս իշխանությունը, օրինակ, հուշարձանների պահպանության հարցում երբեմն շարունակում է իներցիայով կատարել նախկինների սխալները. «Վերջին չորս տարվա իմ տպավորությամբ կարող եմ ասել, որ, ցավոք, այդ հարցում չեմ տեսնում, որ ներկայիս իշխանություններն անեն այն, ինչ կցանկանայի, որ անեին: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ նախկինում արված սխալներից անցումային փուլում դժվար է միանգամից հրաժարվել»:

Ճարտարապետը անդրադառնում է Երևանի բնակելի շենքերի` զգալի մասի վթարային լինելու փաստին. «Այդ շենքերը կարող են դիմանալ 7 բալանոց երկրաշարժի, բայց եթե ուժգին երկրաշարժ լինի, 300-400 հազար զոհ կունենանք Երևանում: Նախ` պետք է հին շենքերը փոխարինենք նորերով, և աղետից խուսափելու, ինչպես նաև պատերազմական նկատառումներով մեզ հացից էլ զրկենք, պետք է ապաստարաններ կառուցենք»:

Մկրտիչ Մինասյանը խոսում է մայրաքաղաքի ռեսուրսների մասին, որոնք, ցավոք, սխալ են օգտագործվում. «Այդ ռեսուրսներից մեկը Հրազդանի ձորն է, որի թունելները պետք է բացել, այդտեղ բնության պահպանության հարցը պետք է խիստ դրվի, պետք է արգելվի գետի ափերի երկայնքով սրճարանների ու ռեստորանների կառուցումը: Մենք ինքներս Հրազդանի կիրճը բիրտ ձևով ոչնչացրեցինք, ոչ մի հրոսակ դրսից չեկավ, չարեց դա, մենք արեցինք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան