Արթուր Վանեցյանի օգնականի տանը խուզարկություն է իրականացվում

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը և Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արթուր Վանեցյանը: Արամ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրագրողներին փոխանցեց, որ խուզարկությունը կապված է մայիս ամսվա սկզբին համացանցում տարածված տեսանյութերից մեկի հետ:

Տեսանյութի տարածումից հետո իշխանության համակիրները մեկնաբանեցին, թե Արթուր Վանեցյանի օգնականը գումար է տալիս Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, մինչդեռ «Հայրենիք» կուսակցությունից վստահեցնում են, թե Գրիգորյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել բերման ենթարկել Արամ Գրիգորյանին: ՔԿ-ից Factor.am-ին խուզարկության վերաբերյալ փոխանցեցին, որ մեկնաբանություն կտրամադրեն երկուշաբթի՝ աշխատանքային օրը: