Ալիևը կրկին բողոքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Լուրեր

28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Կրթության, գիտության և մշակույթի իսլամական կազմակերպության՝ ICESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նշել է, որ ICESCO-ն մշտապես աջակցել է Ադրբեջանին, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, և հույս հայտնել, որ հիմա էլ այն կարող է կարևոր դեր խաղալ Արցախի գրավյալ տարածքներում, իբր, հայերի կողմից Ադրբեջանին հասցված նյութական վնասի գնահատման գործում։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը դժգոհել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ նշելով, թե Ադրբեջանի իշխանությունները կցանկանային, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեին Արցախի գրավյալ տարածքներ ու տեսնեին «հայերի կողմից իրականացված ավերածությունները»։

«Պատերազմի ավարտից հետո անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները չեն այցելել «ազատագրված տարածքներ»»,- ասել է Ալիևը՝ մոռանալով նշել, որ հենց Բաքուն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Արցախ այցելության հիմնական խոչընդոտը։

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ պարբերաբար խանգարում են առաքելության այցին՝ ոչնչացնելով հայկական հոգևոր մշակութային  ժառանգությունը։ Ընդգծենք, որ ն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս հայտարարությամբ նշել է, որ պաշտոնական Բաքուն է խոչընդոտում կազմակերպության առաքելության այցին։

Էմմա Չոբանյան