Ինչ են քննարկել Հայաստանի և Լիտվայի նախագահները. Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է փոխանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։

«Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ քննարկել ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հայաստանի և Լիտվայի դիրքորոշումներն այս հարցում նույնական են»,- ասաց նախագահը՝ հավելելով, որ Լիտվայի նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանը. այդ համատեքստում ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ​​առաքելության՝ Արցախ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի կարևորությունը:

Խաչատուրյանը բարձր գնահատեց պատմական կապերի վրա հիմնված հայ-լիտվական  երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունաբերության, ՏՏ, գյուղատնտեսության, կրթության և այլ ոլորտներում հարաբերությունների խորացման, ինչպես նաև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունները։

Խաչատուրյանը հավելեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերություն օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:

Մանրամասները՝ տեսանյութում։