Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման
Քաղաքականություն
20.05.2022 | 12:52Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը՝ տեղեկացնելով, որ նախագծին կարելի է ծանոթանալ ԱՀ իրավական տեղեկատվական՝ Առլեքսիս համակարգում՝ հետևյալ հղմամբ :
Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի մայիսի 29-ը ներառյալ, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: