Թուրքիայում գնաճի դինամիկան ամենավատն է վերջին 30 տարում․ թուրք հայտնի տնտեսագետ

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Թուրքիայում գնաճի դինամիկան իմ տեսածներից ամենավատն է», նման հայտարարություն է արել տնտեսագետ Ջևդեթ Աքչայը՝ հավելելով, որ 30 տարի ուսումնասիրում է երկրում գների փոփոխությունները, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Մենք տեսել ենք գնաճի ավելի բարձր մակարդակ, սակայն դինամիկայի առումով այդքան վատ մակարդակ չենք տեսել»,- ասել է Աքչայը, որն աշխատել է Գանձապետարանի և ֆինանսների նախարարությունում որպես խորհրդատու, ինչպես նաև պետական և խոշոր ֆինանսական հաստատություններում։

Թուրքիայում սպառողական գնաճն անցյալ ամիս հասավ 70 տոկոսի, որը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս երկրում գնաճն ամենաբարձրն է զարգացող շուկաներում և արդյունաբերական զարգացած տնտեսություններում։

Աքչայը նշել է, որ իրեն ոչ այնքան մտահոգում է, թե որքան բարձր կլինի գնաճը, այլ այն, թե որտեղ այն կհայտնվի, երբ այն, ի վերջո, դանդաղի: Ըստ նրա՝ դա աղետ կլինի, եթե գնաճը իջնի, իսկ հետո խրվի 1930-ականների մակարդակում։

«Այս հարաբերական գները շատ անկայուն են: Գնաճը նվազեցնելու համար նախ պետք է այս հարաբերական գնային քաոսը մարի»,- ասել է նա՝ նշելով, որ կառավարությունն ասել է, որ կբարձրացնի գնողունակությունը՝ օգնելու մարդկանց հաղթահարել գնաճը, սակայն կա վտանգ, որ գնողունակությունն ամբողջությամբ կվերանա։

Տնտեսագետն ասել է, որ Կենտրոնական բանկը, որը նվազեցրել է տոկոսադրույքներն անցյալ տարվա վերջին, կարծես թե, անհանգստացած չէ գնաճից։ Բայց մարդիկ վստահության կարիք ունեն հաստատության և կառավարության նկատմամբ, որ թանկացումները կդանդաղեն։

«Նրանք խուճապի չեն մատնվում գնաճից, նրանք խուճապի են մատնվում այլ բաների համար: Համոզված եմ, որ ղեկավարությունը խուճապի մեջ է փոխարժեքի հետ կապված: Բայց շատ տարօրինակ է, որ գնաճից խուճապի չեն մատնվում, քանի որ այս գնաճը խաթարում է ակտիվների բոլոր գները և հանգեցնում վատ բալանսի»,- ասել է Աքչայը:

Էմմա Չոբանյան