Բա ռուսակա՞ն սուլթանը․ ասում եք՝ սուլթան կուզի ջնջել մեզի․ բոլոր չարիքները ՌԴ-ի՝ գլխավորը դառնալուց եկան․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
24.03.2026 | 20:00
Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24.03.2026 | 19:22
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար
24.03.2026 | 19:13
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ միջկառավարական բանակցությունների համակարգող
24.03.2026 | 19:00
Փաշինյանը խոսում է Ալիևի և Էրդողանի հետ, Պուտինի հետ ինչո՞ւ չխոսի․ աշխարհը վտանգավոր է, բալանս է պետք պահել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:49
Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը շուրջ 187 միլիոն դրամ է հափշտակել․ երկու անձի մեղադրանք է առաջադրել, գործը դատարանում է
24.03.2026 | 18:38
Լիտվայում Բելառուսի հետ սահմանի մոտ ուկրաինական ԱԹՍ է ընկել
24.03.2026 | 18:29
Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները
24.03.2026 | 18:20
Զարմանում եմ՝ ո՞նց կարող է մարդ իր դեմ ցուցմունք տալ, այն էլ ԱԺ ամբիոնից․ Լիլիթ Մինասյանը՝ Արծվիկ Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:18
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հայտարարագրման վերահսկողության և ընտրական թափանցիկության հարցեր
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ

-Երեք շաբաթից ավելի է՝ մայրաքաղաքի փողոցներում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժերը քաղաքական պայքար են նախաձեռնել: Նրանց հասցեին քննադատություններ են հնչում առ այն, որ խոսում են Ղարաբաղից, Հայաստանի չթրքացումից, բայց քայլերի հաջորդականություն չեն նշում, թե ինչպես, օրինակ, հասնել Ղարաբաղի անկախությանը: Եվ մի կարևոր հարց. ինչո՞ւ այդ ուժերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց չեն տալիս, թե նա ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո երկու անգամ հայտարարեց՝ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային իրավունքի»:

-Ինչուների շարք կա, բայց այդ շարքի պատասխանը մեկն է՝ բացակայում է հստակ ռազմավարական մոտեցումը: Այն խնդիրները, որոնք բարձրացվում են, և՛ մարտավարական են, և՛ լուծումներն են մարտավարական՝ լավագույն դեպքում, եթե չասեմ՝ դրվագային։ Հայկական ծանր իրավիճակն առնվազն վերջին հարյուրամյակում եղել է հետևանք ռուս-թուրքական համագործակցության: Նույնը տեղի ունեցավ նաև 2021-ի նոյեմբերին, եթե Ռուսաստանի ղեկավարն ասում է, որ ինքն է կազմել այդ փաստաթուղթը և ունի մեկ առաքելություն՝ կանխել պատերազմը… Պուտինը Ձեր նշած այդ հայտարարություններով ծանր կացության մեջ դրեց իրեն, ես նկատի չունեմ Արևմուտքի պատժամիջոցները, աշխարհի համախմբումն իր դեմ: Լինելով Հայաստանի դաշնակից՝ Պուտինը հայության մի մասի վերաբերյալ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերեց՝ մոռանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի իր պարտականությունները՝ չեզոքություն պահպանել և կանխել պատերազմը, ոչ թե նախապատրաստել այդ պատերազմը՝ զենք վաճառելով և՛ նրանց, և՛ մեզ: Չես կարող դաշնակից լինել երկու հակամարտող պետության, եթե դաշնակից ես, միակ անելիքը խաղաղություն պահպանելն է:

-Բայց դա չարվեց:

-Այո՛, դա չարվեց, իսկ դա նաև պարտականություն էր: Բացի այդ՝ Պուտինը մոռացավ ինքնորոշման իրավունքի մասին, իսկ հիմա Ուկրաինայի դեպքում խոսում է ռուսական համայնքի ինքնորոշման մասին:

-Պուտինը քննադատում է խորհրդային անցյալը, կոմունիստներին՝ Ուկրաինային տարածքներ նվիրելու համար, և ասում է, որ ապօրինի են տրվել այդ տարածքները, իսկ Ղարաբաղի հարցում բոլորովին հակառակն է ասում, թեև ամենամեծ ապօրինությունը Կոմկուսի որոշմամբ հենց Ղարաբաղի հարցում է եղել:

-Այո՛:

-Ինչո՞ւ ՌԴ-ն Ղարաբաղի հարցում նույն տեսակետը չի հայտնում:

-Սա ցույց է տալիս, որ սկզբունքային և հետևողական վերաբերմունք չկա, գործում են տարբեր չափորոշիչներ: Անդրադառնանք մեր իրականությանը. ես որևէ մեկին չեմ կարող ասել՝ դուրս մի՛ արի ցույցի, բայց պարտավոր եմ ասել, որ այս գործողությունները համակարգված չեն, չկա ռազմավարություն։ Եթե իրավիճակը փոխելու տրամադրվածություն չունեք, ձեր գալու իմաստը ո՞րն է: Ես էլ եմ կողմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, որովհետև ստախոս է, նշանակում է՝ տիեզերական ներդաշնակությանը հակառակվող մարդ է։ Բայց ասում են՝ Նիկոլը պետք է հեռանա, ու չեն ասում, թե նրա հեռանալուց հետո ով պիտի գա իշխանության։ Ես դրական եմ տրամադրված ազգային զարթոնք կազմակերպելու այս դրսևորումներին, և «Զարթիր, լաո» երգը թեև միշտ սիրել եմ, բայց հիմա ծիծաղելի եմ համարում այդ երգով մարդկանց ոտքի հանելը, քանի որ այնտեղ մի շեշտադրում կա. «Զարթի՛ր Լաո, մեռնիմ քըզի, սուլթան կուզե ջնջել մըզի»։ Բա ռուսակա՞ն սուլթանը: Այս տարածաշրջանում բոլոր չարիքները եկել են Հայաստանի՝ միջազգային հանրությունից մեկուսանալու և Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում գլխավոր դերակատար դառնալու հետևանքով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան