Կառուցապատողը տուգանվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Կառուցապատող Ա.Օսիպյանը սույն թվականի մայիսի 12-ին դիմում էր ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ ք․Երևան, Մելքումովի Ν 78/2 տարածք հասցեում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ տրամադրելու համար։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը վերոնշյալ հասցեում կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական արձանագրություն. տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

«Մասնավորապես՝ կառուցապատող Ա․ Օսիպյանը շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, քանի որ ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության իրականացումը լիցենզավորվող գործունեության տեսակ է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանել լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնողների համար։

Ուստի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով վերոգրյալն ու վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ա․Օսիպյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով»,- ասված է հաղորդագրությունում։