Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը, իբր, չեղարկել է սահմանների դելիմիտացիայի հարցով ծրագրված հանդիպումները

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին դժգոհել է պաշտոնական Երևանից ու նշել, որ Հայաստանը, իբր, հրաժարվել  է սահմանների դելիմիտացիայի հարցով հանդիպումից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ ենք եղել պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը, ինչը շատ հիասթափեցնող էր։ Է՛լ ավելի հիասթափեցնող էր, կրկին  Հայաստանի առաջարկով, մայիսի 7-11-ի նոր հանդիպման անցկացման մերժումը»,- ասել է Ալիևը նախօրեին Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո։

Նա նշել է, որ Բաքուն Երևանից նոր ցանկացած ժամկետի է սպասում աշխատանքների մեկնարկի համար։

«Չնայած որոշակի լավատեսությանը՝ Հայաստանի կառավարության նման շարժերն ու շատ տարօրինակ քայլերն իրականում   խաթարում են գոյություն ունեցող որոշակի վստահությունը»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ նախօրեին հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպման կազմակերպման քննարկումները շարունակվում են։

«Հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշակի տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- ասել է Միրզոյանը։

Էմմա Չոբանյան