Չավուշօղլուն հայտնել է, որ Բլինքենի հետ քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական մեխանիզմի շրջանակում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այն անցել է «շատ դրական» մթնոլորտում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ քննարկվել է Անկարային F-16 կործանիչների վաճառքի հարցը։

«Մինչ այժմ Կոնգրեսի ուղերձների ընդհանուր մեծամասնությունը դրական է եղել։ Մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, քննարկել ենք նաև Թուրքիային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի՝ F16-երի մատակարարման հարցը։ Ընդգծել ենք մեր էներգետիկ համագործակցության կարևորությունը»,- ասել  է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Մենք քննարկել ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Ուկրաինայում իրավիճակը, Սիրիան, Լիբիան և տարածաշրջանային հարցեր։ Մենք ասել  ենք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»,- նշել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների բանագնացների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Վիեննայում։

Էմմա Չոբանյան