Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպմանը քննարկել է կոռուպցիայի, ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության խնդիրները

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Եգիպտոս շարունակվում է․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Այսօր Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարակվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերարդարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները: Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում կայացած իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Արթուր Դավթյանը նշանակալի է համարել այն իրողությունը, որ իր այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Եգիպտոսը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի ընթացիկ տարվա նախագահությունն ստանձնած երկիր:

Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայությունը, որի ղեկավար Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին նախագահում էր նախորդ տարի կայացած վերոնշյալ համաժողովի հերթական նստաշրջանը, լրջագույն դերակատարում ունի այդ երկրի իրավապահ համակարգում և հատկապես հակակոռուպցիոն պայքարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ կողմերն նշված ոլորտում կկարողանան ձևավորել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ աջակցության կայուն կառուցակարգեր:

Նա շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայում հանդիսանում է ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Այդ նպատակով ՀՀ դատախազությունն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը, որտեղ Եգիպտոսի հետ գործակցությունը կարևոր քայլ է արաբական մեծ աշխարհի հետ իրավական ոլորտում հարաբերությունները նոր որակի բերելու ճանապարհին:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին վերահաստատել է երկու երկրների համար առաջնային համարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով ՀՀ դատախազության հետ հետագա համագործակցության խորացման հարցում իր ղեկավարած կառույցի շահագրգռությունը: Այս առումով նա ընդգծել է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև գործացկության իրավական բազայի ամրապնդմանն ուղղված քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։