Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել
Հասարակություն
18.05.2022 | 16:07Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։