Դպրոցների վերակառուցման ծրագրի շինաշխատանքները կատարվել են շեղումով․ Հաշվեքննիչ պալատի զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ իրականացված հաշվեքննության վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Ներկայացնելով զեկույցը՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ընդգծեց, որ դպրոցների վերակառուցման ծրագրի շինաշխատանքները կատարվել են շեղումներով:

«2015թ. սորագրված համաձայնագրի շրջանակներում դպրոցների վերակառուցման ծրագրի վերջնաժամկետը նշանակվել է մինչև 2021թ. մայիսի 31-ը, այնուհետև 2018 թվականին կատարված փոփոխությամբ վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ. մայիսի 31-ը:

Նախատեսվել է 377 դրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում և սեյսմիկ աղետների ռիսկերի նվազեցմանն օժանդակող քաղաքականության և համակարգերի բարելավում…

2018 թվականին վերակառուցվող դպրոցների ընդհանուր թիվը հասցվել է 435-ի, իսկ առաջին փուլով կառուցվող դպրոցների քանակը 46-ի:

Պայմանագրեր են կնքվել թվով 11 դպրոցների հետ, որոնցից միայն մեկի աշխատանքներն են ավարտված եղել նշված ժամանակահատվածում…

Նախագծային աշխատանքների բոլոր պայմանագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում չեն կատարվել: Մեկ դեպքով պայմանագիրը լուծվել է աշխատանքները չկատարելու հիմքով, այն դեպքում, երբ սահմանված ժամկետն ավարտված չի եղել: Բոլոր օբյեկտների  նախագծերը փորձաքննության են ներկայացվել առանց նախահաշիվների»,- նշեց Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։