Ադրբեջանի ՆԳՆ-ն դժգոհել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունից և մեղադրել երկրի ներքին գործերին խառնվելու համար

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Ադրբեջանի ՆԳ նախարարությունը իր դժգոհությունն է հայտնել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության կապակցությամբ, որում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչությունը շաբաթ օրը Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները որակել է որպես բողոքի ազատության իրավունքի խախտում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2022 թվականի մայիսի 14-ին մի խումբ մարդիկ չարտոնված հանրահավաք են անցկացրել Սաբաիլ շրջանի Շատրվանների հրապարակում, որն անցկացվել է «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտմամբ։ Սակայն մասնակիցների անվտանգությունն ապահովվել է, ակցիայի ավարտին հայտարարություն է տրվել, ակցիայի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ոչ ոք չի բերման ենթարկվել։ Սակայն նույն այդ օրը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել բողոքի ակցիային ոստիկանության լուրջ միջամտության և մեծ թվով ձերբակալվածների առկայության մասին, ինչն անընդունելի է և հանդիսանում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Անհասկանալի է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը թերագնահատել է ակցիան և հանդես եկել մեղադրական հայտարարություններով, այն դեպքում, երբ կազմակերպիչներն ու մասնակիցներն անցկացրել են նորմալ հավաք և ոստիկանության վարքագիծը բավարար գնահատել։ Այս հայտարարությունը մենք դիտարկում ենք, որպես իրենց պարտականությունների կատարման ընթացքում ոստիկանության հեղինակությունը վնասելու փորձ։ Կոչ ենք անում դեսպանատանը՝ հերքել այս հայտարարությունն ու ընդունել իր սխալը»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կասկածի տակ էր դրել Ադրբեջանում խաղաղ ցույցի իրավունքի պահպանումը՝ մայիսի 14-ին Բաքվում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների և լրագրողների և հասարակական ակտիվիստների վրա գործադրվող ճնշումների հետ կապված։

«Խաղաղ ցույցերի իրավունքը և անկախ ԶԼՄ-ներն ազատ հասարակության հիմնասյուներն են։ Այդ իրավունքների պաշտպանությունը կասկածի տակ է դրվել վերջին միջադեպերի պատճառով, ինչպիսիք են մայիսի 14-ին խաղաղ ցույցի խափանումը և բլոգերների ու լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչպես Բախտիյար Հաջիևի ու Այթեն Մամեդովայի դեպքում։ Բռնությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է մանրամասն հետաքննվեն»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հավելենք, որ բողոքի ակցիան ուղեկցվել էր ոստիկանական բռնություններով։ Դեռ ակցիայից առաջ են ձերբակալություններ տեղի ունեցել, իսկ կազմակերպիչները սպառնալիքներ են ստացել նախագահականից։ Բուն ակցիայի ընթացքում  ոստիկանությունը ցրել է ցույցը և թույլ չի տվել մասնակիցներին անցկացնել իրենց հավաքը։ Այս ամենն արձանագրվել է տասնյակ լրագրողների բազմաթիվ տեսանյութերում։

Էմմա Չոբանյան