Քոչարյանը լավ գիտի՝ թատերական այս ներկայացումը իշխանափոխության չի բերի, ինքը չի մասնակցում․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Ընդդիմադիր ուժերը փողոցներում բողոքի ակցիաների ժամանակ օգտագործում են «Արցախը փրկելու», «Հայաստանի թրքացում» թույլ չտալու մասին լոզունգներ։ Բայց չնայած այդպիսի «լրջագույն» լոզունգներին, հարյուրհազարավոր մարդիկ չեն աջակցում ընդդիմադիր շարժմանը։

Factor TV-ի հարցազրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը բացատրում է պատճառը․ «Մարդիկ չեն ուզում դուրս գալ փողոց այդ լոզունքների ներքո, որովհետև լավ հասկանում են՝ դրա տակ դատարկություն է, լավագույն դեպքում, իշխանափոխության, իշխանության տենդ է, վատագույն դեպքում՝ գողոնը թաքցնելու, գողոնը պահելու ցանկություն»։

Փորձագետը նաև գիտի փողոց դուրս գալուն խանգարող թիվ մեկ գործոնի անունը՝ «քաղաքական ապատիա»։ Ըստ Ստեփանյանի՝ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով և նրա կառավարման օրոք է ձևավորվել քաղաքացիների մոտ այդ անտարբերությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ, և ինչը, ըստ նրա, ավելի է ուժեղացել հեղափոխությունից հետո։

«Մարդիկ դուրս եկան փողոց, մտածեցին, որ որոշում են իրենց ճակատագիրը, հեղափոխության փոխարեն իշխանափոխություն տեղի ունեցավ։ Սա է մինչև 2018-ի գարուն եղած ապատիայի ուժեղացման թիվ մեկ պատճառը։ Ընդդիմությունը ժառանգել է այդ ապատիան, պրոցես, որը սկսել է Սերժ Սարգսյանը՝ քաղաքական դաշտի ամայացումը, ոչնչացումը, յուրայինների և թշնամիների, հաճախորդների և բանտարկյալների բաժանումը, քվոտաներով ձևավորվող խորհրդարանը։ Ցավոք, հասարակական ապատիային վերջին հարվածը հասցրեց հենց Նիկոլ Փաշինյանը»,- ասում է փորձագետը։

Եվ չնայած դրան, ըստ Դավիթ Ստեփանյանի, մարդիկ հասկանում են, որ փողոցի ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում ՀՀ-ն ավելի հետ է գնալու․ «Որևէ լավ սպասելիքներ այդ մարդկանցից մեր հասարակությունը չունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան