ԱՀ խորհրդարանին է ներկայացվել ԱՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Մայիսի 16-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ներկայացվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

«Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Մինչ բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելը՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներին:

Նա նշել է, որ գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը 2020 թվականի պատերազմն էր: 2021 թվականին համախառն ներքին արդյունքը անվանական արտահայտությամբ կազմել է 249.4 մլրդ ՀՀ դրամ, այն նախորդ տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.

-արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ ՀՀ դրամ, 2020 թվականի համեմատ այն նվազել է 33,6 տոկոսով,

-գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30.3 մլրդ ՀՀ դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ 57.1 տոկոսով պակաս է,

-շինարարության ծավալը կազմել է 74.6 մլրդ ՀՀ դրամ, աճը 48.3 տոկոս է:

Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 8 տոկոսով, արտահանման ծավալը՝ 28.1 տոկոսով: Գնաճը կազմել է 5.9 տոկոս: Միջին աշխատավարձը աճել է 8.7 տոկոսով՝ կազմելով 205.455 դրամ:

Սեփական եկամուտների պլանավորված 28 մլրդ 894.4 մլն ՀՀ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 46 մլրդ 746 մլն ՀՀ դրամ, նախանշվածը գերակատարվել է 62 տոկոսով:

2021 թվականը բնորոշվում է հարկային արտոնություններով: Հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 34 մլրդ 257 մլն ՀՀ դրամ նախատեսված 24 մլրդ 231 մլն դրամի դիմաց, այդպիսով պլանավորվածը գերակատարվել է 41.4 տոկոսով: Հարկային եկամուտների 77.8 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

ՀՀ-ից ստացված բյուջետային վարկը կազմել է 128 մլրդ 752.3 մլն դրամ, բյուջեի 48 մլրդ 610.2 մլն դրամ պակասուրդը լրացվել է փոխառու միջոցների հաշվին:

2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ 158.5 մլն դրամ, ինչը պլանավորված ցուցանիշի 91.4 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 1.8 անգամ:

Հատկացված միջոցներն ուղղվել են պատերազմից տուժած տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների վերականգնմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Սոցիալական ծրագրերին է ուղղորդվել պետական բյուջեի 44.9 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները, ինչպես նաև պատերազմի հետևանքով ծագած հրատապ ծրագրերը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է նաև տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին»,- ասված է հաղորդագրությունում: