Ըստ Թոմ դե Վաալի՝ Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Բաքուն ու Երևանն այսօր բանակցում են մի քանի ձևաչափերով: Վերլուծաբաններն ու լրագրողները քննարկում են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն ու դրա ապագան. գրում է VOA-ն:

Մայիսի 12-ին Դուշանբեում կայացավ ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ուր քննարկվեցին 2020-2021 թթ. եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տեղեկացնում է ՀՀ-ի արտգործնախարարությունը: Ըստ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության՝ հանդիպմանը «մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ»։

Ռուսաստանի հովանավորությամբ բանակցային այս գործընթացն ընթանում է Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած արյունալի պատերազմի և Արևմուտքի հետ Ռուսասատանի հակադրության պայմաններում: Վաշինգտոնն ու Բրյուսելը ևս ներգրավված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Հիշեցնենք, որ վերջերս Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացել էր ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը: Բացի այդ, Դուշանբե կատարած այցից առաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական գործընթացը քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, իսկ մայիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում, ուր վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունն աջակցել, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, կողմերի միջև տևական խաղաղության հաստատմանը:

The Washington Post-ի սյունակագիր, ամերիկահայ Դեյվիդ Իգնեշիուսն «Հայաստանի և նրա պատմական հակառակորդներ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև» հարաբերությունները կարգավորելու այս օրերի խաղաղ գործընթացը որակում է «անհավանական»: Զարմանալին այն է, որ այս գործընթացին իրենց աջակցությունն են ցուցաբերում թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ ՌԴ-ը, շեշտում է Իգնեշիուսը:

The Washington Post-ի հրապարակած իր հոդվածում սյունակագիրը գրում է, որ «աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ինտենսիվ մարտերի վրա, և Կովկասում դիվանագիտական խնդիրները կարող են ընկալվել որպես կողմնակի շոու»: Դրա հետ մեկտեղ, ըստ Իգնեշիուսի՝ անլուծելի այս հակամարտությունների կարգավորման գործնթացին աջակցումը ոչ միայն կարևոր է այդ երկրների համար, այլ նաև բխում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերից` «ստեղծելով երկխոսության համար օգտակար խողովակներ»: Նա, սակայն, ՌԴ-ի նախագահ Պուտինին որակում է որպես «անհուսալի միջնորդ», ով հետապնդում է իր սեփական շահը:

Ըստ Իգնեշիուսի՝ Հայաստանը դեռ չի ապաքինվել պատերազմից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց և մեծ վնասներ հասցրեց երկրին: Նա ընդգծում է՝ հարկադրված խաղաղությունից Հայաստանի համար լավագույն պաշտպանությունն է ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին: Դրա համատեղ ջանքերի ուղիներից մեկը կլիներ, ըստ սյունակագրի, Մինսկի խմբի վերածնունդը, որի աշխատանքներն այսօր բոյկոտում է Մոսկվան, նշում է նա՝ հիշեցնելով, որ «փոխարենը, ԵՄ-ն միացել է ՌԴ-ին որպես բանակցությունների հովանավոր»:

Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, գտնում է նա:

«Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբը ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդում է դե Վաալը:

Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը:

«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ն, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես օրինակ ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդում է դե Վաալը:

Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա:

Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը գտնում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որը, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը: