Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը Հայաստանում․ ուսումնասիրություն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր իրավապաշտպան գործունեության շրջանակում  մշտապես արձանագրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և կարևորել դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների մշակումը։

ՀՔԱՎ-ը, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, որդեգրել է մոտեցում, որի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը պետք է ուղեկցվի մասնագիտացված օմբուդսմենների ձևավորմամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2016-ին «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր գնահատականում շեշտել էր ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտությունը։ Այսօր էլ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական, իսկ զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները մինչ օրս կրում են համակարգային բնույթ։

Այդ իսկ պատճառով Ռազմական օմբուդսմենի ինստիտուցիոնալ կառույցի արդյունավետության վերաբերյալ այս ուսումնասիրությամբ ՀՔԱՎ-ը կրկին անդրադառնում է առկա խնդիրներին և ներկայացնում առաջարկություն՝ համակարգային փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թ․-ին։

Անդրադարձ կա ինչպես Ռազմական օմբուդսմեն հասկացությանը, այնպես էլ ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, իրավական կարգավորումներին, գործառույթներին և ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման նախընտրելի ձևին։

Ուսումնասիրությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ։