Հանցագործությունների աճին զուգահեռ մեծանում է նաև ոստիկանության կամայականության համաթիվը․ ՀՔԱՎ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ․-ին իրականացված «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021» հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթվերը և ոստիկանության վստահության համաթիվը․ տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության (դատախազության և դատական մարմինների) կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշտպանվածության զգացումները: Համաթվի հաշվարկման համար օգտագործվել են հարցեր իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բացահայտելու համար: Որքան շատ են ոստիկանության ապօրինությունները, այնքան մեծ է ոստիկանության կամայականության համաթիվը։

Ոստիկանության վստահության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները:

Համեմատելով 2019, 2021 թթ․ հետազոտության արդյունքները՝ նույն տարիների հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ, պարզենք՝ կա, արդյոք, կապ հանցագործությունների թվի, ոստիկանության կամայականության և վստահության համաթվերի միջև, թե՝ ոչ։