Էրդողանի խորհուրդը ԵՄ-ին․ Ուկրաինայում պատերազմի ֆոնին ԵՄ-ն իր զարգացման նոր պատմությունը պետք է գրի

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի ֆոնին ժամանակն է, որ Եվրոպական միությունը իր զարգացման նոր պատմությունը գրի։ Վերջին տարիներին ԵՄ-ն հեռացել է իր կողմից հայտարարված նպատակներից՝ հայտնվելով առանձին պետությունների կարճաժամկետ շահերի ազդեցության տակ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եվրոպայի օրվան նվիրված հայտարարության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայում Եվրոպայի օրը նշվում է 1999 թվականից, երբ Անկարային պաշտոնապես տրվել է անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։

«Ժամանակակից Եվրոպան առավել, քան երբևէ կարիք ունի համերաշխության և համագործակցության, և ամենակարևորը՝ խիզախ և հայեցակարգային դիրքորոշման։ Այսօր Թուրքիան ոչ միայն թեկնածու երկիր է և ՆԱՏՕ-ի անդամ, այլ նաև ուժեղ և նշանակալի գործընկեր, որը նշանակալի ներդրում ունի մայրցամաքում մարտահրավերները կանխելու գործում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում պատերազմի բացասական հետևանքների վրա ամբողջ համաշխարհային հանրության համար։ Էրդողանը նաև խոսել է ԵՄ-ի համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունից․ «Եկել է ժամանակը կենտրոնանալու ընդհանուր նպատակների և ընդհանուր շահերի վրա՝ պահպանելով ընդհանուր արժեքները։ Կարևոր է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի և ԵՄ-ի միջև բոլոր ոլորտներում, ինչը բխում է երկու կողմերի շահերից»։

Էրդողանը նաև նշել է, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ Անկարան պահպանում է կառուցողական դիրքորոշումը, շարունակում է համբերատար կերպով ու վճռականորեն շարժվել ԵՄ-ի լիիրավ անդամակցության նպատակին։

Էմմա Չոբանյան