Թուրքերի շուրջ 60%-ը չի հավատում, որ Էրդողանը կարող է վերականգնել երկրի տնտեսությունը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Թուրքիայի յուրաքանչյուր 10 քաղաքացուց գրեթե 6-ը չի հավատում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լուծել երկրի տնտեսական խնդիրները: Այս մասին ասվում է MetroPOLL Research-ի անցկացրած նոր հետազոտության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հետազոտության արդյունքներն իր թվիթերյան էջում ներկայացրել է ընկերության հիմնադիր Օզեր Սենջարը։

Հարցման մասնակիցների 59 տոկոսը «ոչ» է պատասխանել հարցին՝ «Ինչ եք կարծում՝ Էրդողանը կարո՞ղ է լուծել տնտեսական խնդիրները», իսկ 39 տոկոսը՝ «այո»:

Հարցումը նաև ներկայացնում է տվյալներ քաղաքացիների կուսակցական նախընտրությունների մասին։ Մասնավորապես, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրողների 90 տոկոսը հավատում է, որ Էրդողանի կառավարությունը կարող է վերականգնել տնտեսությունը, մինչդեռ 8,8 տոկոսն այլ կերպ է կարծում։ «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրողների շրջանում Էրդողանի նկատմամբ հավատը կազմել է 73,1 տոկոս, իսկ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, İYİ («Լավ») և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների աջակիցների ավելի քան 90 տոկոսն իր անվստահությունն է հայտնել այդ հարցում։

Հետազոտության մասնակիցներին նաև հարց է ուղղվել՝ արդյո՞ք կարծում են, թե «ընդդիմադիր կուսակցությունները կարող են լուծել տնտեսական խնդիրները», որին 53,2-ը տոկոսը պատասխանել է «ոչ»։

Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների շուրջ 78 տոկոսը կարծում է, որ ընդդիմությունը կարող է լուծել երկրի տնտեսական խնդիրները, մինչդեռ İYİ կուսակցության ընտրողների դեպքում այս ցուցանիշը կազմել է 69 տոկոս, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընտրողների պարագայում՝ 64 տոկոս, իշխող կուսակցության ընտրողների դեպքում՝ 11 տոկոս, իսկ «Ազգայնական շարժման» ընտրողների պարագայում՝ 17 տոկոս։

Էմմա Չոբանյան