ԽՍՀՄ դրոշ՝ Ստեփանակերտում, Z տառ՝ Մայր Հայաստանի արձանի մոտ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Համացանցում առավոտից լուսանկար է տարածվում, որում երևում է Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիների կողմից պարզած հսկայական ԽՍՀՄ դրոշը։ Լուսանկարը սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել և շատերի մոտ տարակուսանք հարուցել։ 

Factor․am-ի տեղեկություններով՝ ԽՍՀՄ դրոշով երթը Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությունն է եղել։ Երթն առաջնորդել է հենց քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։  Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ 

Սոցցանցերում այսօր քննարկումների առիթ է տվել նմանատիպ մեկ այլ լուսանկար, այս անգամ արված Երևանում։ Լուսանկարում Մայր Հայաստանի արձանի մոտ երևում է Հայաստանի, Ռուսաստանի դրոշներով և Գեորգևյան ժապավենով պատկերված հսկայական Z տառը, որն, ըստ էության, դարձել է  Ուկրաինա ռուսական ներխուժման խորհրդանիշ և շատ երկրներում դրա կիրառությունն արգելված է: Պարզվում է՝ այս դեպքում նախաձեռնությունը եղել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժմանն է։ Այս շարժման համահիմնադիր, ՀՀԿ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանից տեղեկացանք, , որ այն խորհրդանշում է, իր խոսքով, «Ռուսաստանի հետ մեր եղբայրությունն ու աջակցությունը»։  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այսպիսի դրսևորումները  նորություն չեն, իսկ նախաձեռնողները սպասարկում են Մոսկվայի շահերը։

«Կրեմլն ունի իր գործակալական ցանցը, որը պաշտպանում է Կրեմլին ու Կրեմլի շահերը։ ՀՀ շահերը պաշտպանելը իրենց առաջնահերթությունների մեջ չեն։ Նորություն չէ, պատերազմի ընթացքում մի քանի անգամ էլ է էդպես եղել»,- նշեց Բարսեղյանը։ 

Հիշեցնենք, որ նմանատիպ ֆլեշմոբեր էին եղել նաև մոտ 1 ամիս առաջ։   Լլուսանկարներ էին տարածվել, որոնցում Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ Ռուսաստանի Դաշնության դրոշով Z տառն է պատկերված։   Հանրության շրջանում քննադատության մեծ ալիք էր բարձրացրել նաև այս տարվա փետրվարին Երևանում իրականացված նմանատիպ մի  ակցիա։ Տեսանյութ և լուսանկարներ էին տարածվել, որոնցում պատկերված էր Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ։    Ինչպես դրոշի դեպքում, պաստառը ևս երկար չէր մնացել և լուսանկարելուց հետո հանվել էր։