Մոսկվայում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել

Լուրեր

27.03.2026 | 11:17
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
27.03.2026 | 11:13
Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:08
2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ
27.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:50
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
27.03.2026 | 10:01
Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ
27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
Բոլորը

Մայիսի 9-ի գիշերը ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Մոսկվայում և բերման ենթարկել մի քանի ակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով OVD-Info-ին։

Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանությունն այցելել է հանրային պաշտպան Տիմոֆեյ Վասկինի բնակարան։ Անվտանգության աշխատակիցները չեն հայտնել այցի պատճառը։ OVD-Info-ի փաստաբան Յուլիա Կուզնեցովան պատմել է, որ ոստիկանն իրեն հրել է և փակել դուռը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վասկինի բնակարանը խուզարկվում է։

Խուզարկությունը տեղի է ունեցել OVD-Info-ի մեկ այլ պաշտպան Դարիա Պակի բնակարանում։ Ինքը՝ Պակը, Ռուսաստանում չէ, բնակարանում նրա մայրն է եղել։ Խուզարկությունը կապված է Սանկտ Պետերբուրգի «Վեսնա» շարժման դեմ հարուցված գործի հետ։

Անվտանգության ուժերը բերման են ենթարկել նաև «Սկատ մեդիայի» լրագրող Անգելինա Ռոշչուպկոյին։ Թե ինչի հետ է այն կապված, անհայտ է։ Երկուսն էլ տարվել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Եվս մեկ խուզարկություն է տեղի ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախկին աշխատակից Իվան Դրոբոտովի բնակարանում, Twitter-ում հայտնել է Ուսուցիչների դաշինքի արհմիության ղեկավար Դանիիլ Քենը։

Տաթև Ֆռանգյան