Էն իշխանությունը, որ հոտառությունը կորցրեց, ով ուզում է լինի՝ դա անուն-ազգանունի, կուսակցության խնդիր չի, տապալված է Հայաստանում. Փաշինյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Լուրեր

13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ հատուկ նիստում հարց ուղղեց ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին.

«Շատ լավ գիտեք, որ Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը աղետալի է, արտագաղթը շարունակվում է ու դրան նպաստող պատճառների շարքում առանձնակի տեղ ունեն հանրապետությունում իրականացվող հարկային տեռորը, մաքսային տեռորը և ամենակարևորը արդարության բացակայության և արդարադատության անմատչելիության մթնոլտը: Այն, որ Ձեզ ժողովուրդը հավատում է, դրա անվիճելի ապացույցն այն է, որ Դուք հիմա այդտեղ եք կանգնած: Բայց պետք են երաշխիքներ: Արդյոք հույս ունենա՞նք, որ Ձեր ընտրվելու դեպքում, մենք այլևս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենացածր արժեքն է»:

 Փաշինյանը պատասխանեց. «Եթե նկատեցիք, ես տեղի ունեցող քաղաքական պրոցեսների ամենամեծ և կարևոր պահանջը համարեցի արդար Հայաստանը: Եվ համամիտ եմ, որ այն ամենաօրախնդիր խնդիրներից մեկն է: Մենք այսօր պայքարում ենք մարդկանց հիասթափության դեմ: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսին կլլինի մարդկանց հիասթափությունը, եթե հանկարծ այս փոփոխություններից հետո պարզվի, որ Ձեր ասած բոլոր արատավոր երևույթները կամ նրանցից մի մասը շարունակում են գոյություն ունենալ: Մենք հիմա ունենք ամենակարևոր երաշխիքը, և այդ երաշխիքը այս դահլիճում չէ, Հանրապետության հարպարակում  կանգնած ժողովուրդն է: Վերջ Հայաստանում իշխանության տերը ժողովուրդն է: Էն իշխանությունը, որ հոտառությունը կորցրեց, ով ուզում է լինի, դա անուն-ազգանունի, կուսակցության խնդիր չի, տապալված է Հայաստանում, ամենամեծ երաշխիքը դա է»: