ԱՄՆ-ը դեսպանատունը վերադարձնում է Կիև
Քաղաքականություն
08.05.2022 | 20:59ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի և այլ ամերիկացի դիվանագետների Կիև վերադառնալու մասին, ասվում է ուկրաինական լրատվամիջոցներին ուղարկված ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ դեսպանատան վերադարձը համընկել է նացիզմի դեմ հաղթանակի օրվա հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ամերիկացի դիվանագետները ռուսական ներխուժումից հետո առաջին անգամ վերադարձել են Ուկրաինա, իսկ ապրիլի 27-ին նրանք հայտնել են, որ Լվով ուղևորությունները հետագայում ավելի հաճախակի կլինեն։