Ադրբեջանն Արցախի գրավյալ Մատաղիսում թիավարության միջազգային առաջնություն է անցկացնում 

Լուրեր

27.03.2026 | 15:44
598 հազար դրամ պարգևավճար եմ ստացել. Հասմիկ Հակոբյան
27.03.2026 | 15:35
Երևանից դեպի Եվրոպա 2 նոր ուղղությամբ թռիչքներ կմեկնարկեն
27.03.2026 | 15:26
Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» դադարեցրել են բանակցությունները
27.03.2026 | 15:15
Սյունիքում գետերը վարարել են // 23-ամյա չեչենուհուն Հայաստանում հուղարկավորեցին․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 15:05
Սյունիքում սելավը վնասել է մեքնաներ, տուժել են կենդանիներ․ ՆԳՆ
27.03.2026 | 15:02
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
27.03.2026 | 14:55
Պոլ Պոգբան գոլի հեղինակ է դարձել 4 տարվա ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 14:43
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ծրագրում են հանդիպել Պակիստանում
27.03.2026 | 14:37
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:34
Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ
27.03.2026 | 14:23
Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները
27.03.2026 | 14:15
«Wizz Air» բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:11
Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցաշարը չեղարկվել է
27.03.2026 | 13:56
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Զինվորականների համաշխարհային խաղերի որակավորման փուլին
27.03.2026 | 13:47
Գործարարների հետ փակ հանդիպմանը Պուտինն առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն Արցախի գրավյալ տարածքներում հերթական քարոզչական միջոցառումն են անցկացնում։ Արցախի գրավյալ Մատաղիսում թիավարության առաջնություն է կազմակերպվել, որը նվիրված է Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակին:

Միջոցառմանը ներկա են Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ֆարիդ Գաիբովը, Կանոեի և թիավարման ֆեդերացիայի նախագահ Վուգար Ահմեդովը, Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալության նախագահ Սալեհ Մամեդովը, այլ սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչներ և հյուրեր։

Այս մրցաշարին, ադրբեջանցիներից զատ, Բաքվի իշխանությունները հրավիրել են նաև մարզիկների Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ուզբեկստանից։  Մարզիկների բավական ուշագրավ ընտրություն է՝ հաշվի առնելով, որ այս երկրներն նշված մարզաձևում, մեղմ ասած, մեծ հաջողություններով աչքի չեն ընկնում։ 

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները օրեր շարունակ ակտիվորեն լուսաբանում էին վերոնշյալ երկրներից մարզիկների ժամանումն ու դիմավորումը, որը ևս մեկ անգամ փաստում է միջոցառման զուտ քարոզչական բնույթը։

Էմմա Չոբանյան