Պուտինը չի հաղթի Ուկրաինայի դեմ հանցավոր պատերազմում․ Շոլց

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցավոր պատերազմում, և նա չի հաղթի այս պատերազմում»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 6-ին Համբուրգում ելույթ ունենալով ակումբներից մեկի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նրա խոսքով՝ Կրեմլի ագրեսիան «մեր ժամանակների ամենամեծ աղետն է», «ոչնչացման պատերազմ», որից հետո «աշխարհն այլևս նախկինի նման չի լինի»։ Շոլցը ևս մեկ անգամ ընդգծել է Գերմանիայի կառավարության համերաշխությունը Ուկրաինայի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք Ուկրաինային տրամադրում ենք ողջ աջակցությունը, որ կարող ենք տրամադրել, ներառյալ՝ զենքի մատակարարումը, որպեսզի նա կարողանա պաշտպանվել»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ «Պուտինը և նրա ռեժիմը փաստացի կոտրեցին ժամանակակից քաղաքակրթությունը»՝ միտումնավոր հեռանալով համաշխարհային հանրությունից, ինչը 21-րդ դարում հնարավոր էին համարում միայն մի քանիսը, ասել է Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Պուտինի համար «Ռուսաստանի հզորության և մեծության մասին իմպերիալիստական և ռևանշիստական գաղափարներն» ավելի շատ բան են նշանակում, քան «սեփական ժողովրդի բարեկեցությունը»։

«Եթե Պուտինին հաջողվի հասնել իր նպատակներին, համաշխարհային մասշտաբով իրական անօրինություն կլինի։ Միայն այդ պատճառով Ռուսաստանը չպետք է հաղթի»,- ասել է Շոլցը։

Տաթև Ֆռանգյան