Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Բարձր դատարանում վիճարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածը, ըստ որի սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրվում է։

Պատգամավորի դիտարկմամբ՝ դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից։ Նա դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը, սակայն, մերժվել էր։

 

Ռոզա Վարդանյան