ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

«Սիրելի՛ երեխաներ,

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմակերպում է երեխաների հետ քննարկում, որը տեղի կունենա ք. Երևանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Միջոցառման նպատակն է երեխաների համար ստեղծել հնարավորություն ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ստանալու դրանց պատասխանները։

Միջոցառնման ժամանակ Դուք կարող եք խոսել երեխայի իրավունքների պաշտպանության տարբեր թեմաների մասին, ունենալ ելույթներ, ինչպես նաև երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնող պատախանատու անձանց հետ ունենալ համատեղ քննարկումներ:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր այն դպրոցահասակ երեխաները, ովքեր ցանկանում են հանդես գալ իրենց իրավունքների պաշտպանության հարցերի մասին ելույթով կամ մասնակցել քննարկումներին և միջոցառմանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ուրախ կլինի լսել Ձեր կարծիքը երեխաների կրթության, առողջության պահպանման, հանգստի և զբոսանքի, խնամքի, ցանկացած տեսակի բռնությունից կամ խտրական վերաբերմունքից պաշտպանված լինելու, կարծիք արտահայտելու և այլ իրավունքների մասին:

Միջոցառման նպատակն է լսել երեխաներին հուզող բոլոր թեմաների մասին՝ սկսած հասարակության մեջ երեխաների իրավունքների վերաբերյալ առավել տարածված, ու կարևոր խնդիրների մասին, որոնք բավարար չափով քննարկված չեն»։