Մեկնարկեց Ազգային ժողովի իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստը (թարմացվում է)

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

121:17

Ազգային ժողովի ամբիոն բարձրացավ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու. իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը:
 
«Վարչապետի պաշտոնում իմ ընտրության պարագայում ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵՏՄ անդամ և դուրս չի գալու ՀԱՊԿ-ից: Այս դիրքորոշումը ոչ թե ինչ-որ անձի ճաշակից է բխում, այլ ՀՀ ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից: ՌԴ-ին համարել և համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից և համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում: Խորացնելու ենք հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Դրա շուրջ բանակցությունները պատրաստվում ենք սկսել ամենամոտ ապագայում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի շուտափույթ վավերացումն ու ամողջական կիրարկումը բխում է մեր շահերից Մենք մտադիր են համագործակցություն խորացնել Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ», – ասաց նա:

12:10

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը:

Ապա Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվելիք ժամանակավոր, անցումային կառավարության գործառույթները.

  1. համերաշխություն
  2. կառավարությունը պիտի ապահովի երկրի բնակոնոն գործունեությունը
  3. բարեփոխի ընտրական համակարգը
  4. արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝  ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը ՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

105 պատգամավորներից ներկա են 100-ը: Քվորումն ապահովված է