Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու BMW» -ն. կա 3 զոհ, 4 տուժած

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Մայիսի 1-ին, ժամը 02:41-ին ԱԻՆ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ին և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից Ս. Ս.-ին (ծնված 1999 թ.), Ռ. (ծնված 1998 թ.) և Մ. (ծնված 2000 թ.) Մ.-երին դուրս են բերել ավտոմեքենաներից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Ա.-ի (ծնված 2000 թ.), Թ. Ս.-ի (ծնված 1997 թ.) և Գ. Մ.-ի (ծնված 2000 թ.) դիերը, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: