Ալեքսեյ Նավալնին կարող է տեղափոխվել գաղութ, որտեղ բանտարկյալները խոշտանգումների են ենթարկվել

Լուրեր

28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խարդախության գործով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կտեղափոխվի Վլադիմիրի մարզի Մելեխովո գյուղի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութ։ Այս մասին Նավալնիին պատմել են գաղութի բանտարկյալները, գրում է VOA-ն։

«Իմ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, բայց խիստ ռեժիմի Մելեխովո գաղութի բանտարկյալները գրում են, որ այնտեղ ինձ համար կահավորում են «բանտ՝ բանտի մեջ»։ Ասում են՝ եթե google-ում փնտրես Մելեխովո, կգտնես բանտարկյալների պատմությունները, թե ինչպես են այնտեղ ոտքեր պոկում։ Դե՝ գոնե առիթ կունենամ օգտագործելու թրենդային էմոջի»,- գրել է Նավալնին սոցիալական ցանցերում և հաղորդագրությանը կցել վարդագույն եղունգներով ժպտացող դեմք։

Մելեխովում գործում է 6-րդ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը։ Անցյալ տարվա մարտին Mediazona-ն հրապարակել էր գաղութի նախկին բանտարկյալ Իվան Ֆոմինի 60 էջանոց նամակից հատվածներ: Դրանում Ֆոմինը նկարագրում է գաղութում ծեծի, խոշտանգումների և սեռական բռնության դեպքեր։

Նավալնին նոր գործով դատապարտվել է 2022 թվականի մարտի վերջին։ Դատարանը նրան դատապարտել է ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլու տուգանքի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում նվիրատվություններ հավաքելու ժամանակ խարդախության և դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Ընդդիմադիր գործիչը պնդում է իր անմեղության հարցում։ Նա և համախոհները կարծում են, որ քրեական հետապնդումը պայմանավորված է միայն քաղաքական դրդապատճառներով։ Իրավապաշտպան կազմակերպությունները Նավալնիին ճանաչում են որպես քաղբանտարկյալ։ Եվրամիությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և բազմաթիվ հասարակական գործիչներ պահանջում էին նրան ազատ արձակել։