Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

Լուրեր

27.03.2026 | 15:55
Քուվեյթի գլխավոր նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 15:44
598 հազար դրամ պարգևավճար եմ ստացել. Հասմիկ Հակոբյան
27.03.2026 | 15:35
Երևանից դեպի Եվրոպա 2 նոր ուղղությամբ թռիչքներ կմեկնարկեն
27.03.2026 | 15:26
Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» դադարեցրել են բանակցությունները
27.03.2026 | 15:15
Սյունիքում գետերը վարարել են // 23-ամյա չեչենուհուն Հայաստանում հուղարկավորեցին․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 15:05
Սյունիքում սելավը վնասել է մեքնաներ, տուժել են կենդանիներ․ ՆԳՆ
27.03.2026 | 15:02
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
27.03.2026 | 14:55
Պոլ Պոգբան գոլի հեղինակ է դարձել 4 տարվա ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 14:43
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ծրագրում են հանդիպել Պակիստանում
27.03.2026 | 14:37
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:34
Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ
27.03.2026 | 14:23
Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները
27.03.2026 | 14:15
«Wizz Air» բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:11
Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցաշարը չեղարկվել է
27.03.2026 | 13:56
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Զինվորականների համաշխարհային խաղերի որակավորման փուլին
Բոլորը

Այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։

Ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։