Հայտնի են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Լուրեր

14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է (նորմատիվների հանձնում): Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

20 միավոր – 10
18-19 միավոր – 9
16-17 միավոր – 8
14-15 միավոր – 7
12-13 միավոր – 6
10-11 միավոր – 5
8-9 միավոր – 4

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: