Մալիի խունտան խզել է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Մալիի ռազմական խունտան հայտարարել է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության պայմանագրի խզման մասին։ Գործող իշխանությունները «վաղուց են տեսնում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության զգալի վատթարացում»: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ազգային հեռուստատեսությամբ ասել է խունտայի խոսնակը։

Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ինքնաթիռների կողմից Մալիի օդային տարածքի խախտմանը, փետրվարին երկրից ֆրանսիական զորքերի դուրսբերման մասին հայտարարությանը, ինչպես նաև Մալիի բանակի հետ բոլոր համատեղ գործողությունները դադարեցնելու՝ Փարիզի որոշմանը, որն ընդունվել է անցյալ տարվա հունիսին։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մալիի խունտան բազմիցս սպառնացել է դադարեցնել ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ: Խոսքը համաձայնագրի մասին է, որը սահմանում է Մալիում ֆրանսիական «Բարխան» և եվրոպական «Տակուբա» ռազմական առաքելության իրավական շրջանակները, ինչպես նաև 2014 թվականին Ֆրանսիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Ֆրանսիայի և Մալիի հարաբերությունները սկսեցին կտրուկ վատթարանալ այն բանից հետո, երբ երկրում իշխանությունը զավթեց ռազմական խունտան։ Լարվածությունը սրվել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ЧВК) հետ Մալիի զինվորականների համագործակցության պատճառով։ Մալիի ռազմական խունտան հերքում է երկրում «Վագների» վարձկանների ներկայության մասին տեղեկությունները։

Տաթև Ֆռանգյան