Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը քիչ առաջ ազատ արձակվեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։

Մանվել Փարամազյանի խափանման միջոցն առաջին անգամ փոխվել էր դեկտեմբերի 17-ին, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել փոխել համայնքապետի խափանման միջոց կալանքը 70 միլիոն դրամ գրավ սահմանելով։ Փարամազյանն ազատ էր արձակվել, սակայն երկու ամիս չանցած՝ փետրվարի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել բավարարել Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքն ու կրկին կալանավորել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65,403,333 դրամի գույքը:

Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը մյուս մեղադրյալներ Նվեր Մկրտչյանի և Վազգեն Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք:

Ռոզա Վարդանյան