Թուրքիայում ոստիկանությունը մայիսմեկյան ցույցերի ժամանակ ծեծել և ձերբակալել է տասնյակ ցուցարարների

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների, որոնք փորձել են հասնել Ստամբուլի գլխավոր Թաքսիմ հրապարակ մայիսի 1-ի ցույցերի ժամանակ՝ ընդդեմ մոլեգնող գնաճի պատճառով առաջացած տնտեսական դժվարությունների, գրում է Reuters-ը։

Ստամբուլի նահանգապետարանը թույլ է տվել տոնական միջոցառումներ անցկացնել մեկ այլ թաղամասում, իսկ այլ վայրերում հավաքներն անօրինական է համարել։ Reuters-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է ոստիկանությունը ծեծում ցուցարարներին ու նրանց ձեռնաշղթաներ հագցնում։ Ոստիկանությունը Բեշիկթաշ թաղամասում 30 մարդու է ձերբակալել, իսկ Շիշլիում՝ 22։

Ստամբուլի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 164 ցուցարար է բերման ենթարկվել ամբողջ քաղաքում՝ «անօրինական ցույցեր կազմակերպելու փորձի համար»։

Մայիսի 1-ին աշխարհի տարբեր երկրներում ցույցեր են անցկացվում աշխատավորների ու արհմիությունների գլխավորությամբ։

Սպասվում է, որ ապրիլին Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը կհասնի 68%-ի, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ և ապրանքների գների աճով, որը միայն փոքր-ինչ կնվազի մինչև տարեվերջ։

Հենց գնաճն ու տնտեսական դժվարություններն են նշվել մի շարք ակցիաների կազմակերպիչների մայիսմեկյան հայտարարություններում։

«Մեր հիմնական թեման այս տարի պետք է լիներ կյանքի ծախսերը։ Յուրաքանչյուր ամսվա սկզբին հայտարարվում է գնաճ, ամեն ամիս աշխատավարձին պետք է ավելացնել գնաճի ցուցանիշը»,- ասել է Թուրքիայի աշխատավորական միությունների կոնֆեդերացիայի ղեկավար Էրգյուն Աթալայը։

Էմմա Չոբանյան