Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, արժանի է հեղափոխություն կոչվելու․ Հովիկ Չարխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը շատ հիմար վիճակում դրեց բոլոր այն քաղաքական վերլուծաբաններին, քաղտեխնոլոգներին, որոնք հաշված օրեր առաջ ասում էին, թե Հայաստանում դեռևս չկա կրիտիկական զանգված, և առաջիկա մեկ-երկու տարում փոփոխություն իրականացնել գրեթե անհնար է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Նա միևնույն ժամանակ շեշտում է, որ մենք հիմա թևակոխում ենք վտանգավոր մի փուլ, երբ անցած կլինի էյֆորիան և կգա սառը դատողությունների, հաշվարկների ժամանակը․ «Այն, ինչ կոչում ենք հակահեղափոխություն, անպայման գլուխ է բարձրացնելու, քանի որ այն ուժերը, որոնք մեկ տասնյակից ավել տարի իշխանության գլուխ էին կանգնած, մեկ անձի փոփոխությամբ չեն պայմանավորելու իրենց հեռացումը քաղաքական դաշտից և ոչ միայն»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները ներկա պահին հնչեցնում են հեղափոխական լոզունգներ՝ ընդհանուր դրույթներով, բայց որևէ առարկայական խոսակցություն չի եղել, թե ինչ է կատարվելու համակարգի հետ․ «Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, ընդ որում՝ իրագործեց ժողովրդի աջակցությամբ, արժանի է հեղափոխություն կոչվելու։ Մենք հաղթել ենք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ առջևում է»։

Նա հավելում է, որ եթե Ն․Փաշինյանը կարողանում է երկրից մաքրել աղբը, նա կկարողանա երկիրն ազատել նաև գարշահոտությունից։

Աննա Բաբաջանյան