ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մոլեգնում է թռչնագրիպը

Լուրեր

28.07.2026 | 22:15
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI-ի՝ Հրազդանում կառուցվող ԱԲ տվյալային կենտրոն
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են։ ԱՄՆ պատմության ընթացքում վիրուսի այս բռնկումը ծավալներով երկրորդն է։ Այստեղ ոչնչացվել է շուրջ 35 միլիոն թռչուն։ Իսկ Ֆրանսիայում սա երբևէ գրանցված ամենավատ բռնկում է․ այստեղ ոչնչացվել է 16 միլիոն թռչուն։ Վիրուսի տարածման դեպքեր են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում ու Իսպանիայում։

ԱՄՆ-ում և Ֆրանսիայում օրգանական և ազատության մեջ ապրող հավերը հայտնվել են արգելափակման մեջ: Ձու ածող հավերը, որոնք սովորաբար բացօթյա տարածքներում շրջելու հասանելիություն են ունեցել, այլևս չեն կարող ազատ շրջել բացօթյա տարածքներում, քանի որ որոշ ամերիկացի և եվրոպացի ֆերմերներ ժամանակավորապես փակ են պահում թռչուններին՝ թռչնագրիպի մահացու բռնկման պատճառով։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ձու արտադրողները և ոլորտի ներկայացուցիչները:

Այս ամենն անակնկալ է գնորդների համար, որոնք արդեն իսկ ավելի թանկ են վճարում ձվի համար՝ վարակված հավերին ոչնչացնելու պատճառով: Սպառողները հավելյալ գումար են վճարում մասնագիտացված ֆերմաներից օրգանական ձվերի գնման համար՝ մտածելով, որ հավերը նախկինի պես արևի տակ ազատորեն շրջելու հնարավորություն ունեն։

Դիտորդների գնահատման համաձայն՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գնորդները տեղեկացված չեն, որ, այսպես կոչված, օրգանական հավերը նախկինի նման բացօթյա տարածքում չեն սնվում, այլ ֆերմաներում փակված են, և դրանց համար հավելյալ գումար են վճարում։

Նշվում է, որ թռչուններին փակի տակ պահելն առայժմ ամենաանվտանգ միջոցն է, քանի որ թռչնագրիպի մեկ դեպքը հանգեցնում է ամբողջ ֆերմայի ոչնչացմանը: Վիրուսը կարող է վարակել նաև մարդկանց, թեև մասնագետներն ասում են, որ ռիսկն առայժմ ցածր է։

Տաթև Ֆռանգյան