ՄՊՀ-ի որոշմամբ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք է կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 158-Ա որոշմամբ նշանակել է 4 355 264 ՀՀ դրամի չափով տուգանք. տեղեկացնում են ՄՊՀ-ից:

«Մասնավորապես, որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է որակվել «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետևյալ վարքագիծը․

1. «Հոկտեմբերի 21-ից 24-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար բոլոր Վեգա սրահներում» և «Նոյեմբերի 4-ից 7-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար» բովանդակություններով ակցիաների շրջանակներում հայտարարված մինչև 65 տոկոս զեղչը զեղչման ենթակա բոլոր ապրանքների նկատմամբ չկիրառելը․

2. Հիշյալ ակցիաների շրջանակներում այդ ակցիաներին նախորդող օրը փաստացի կիրառված գները որպես ապրանքների նախնական գներ չհամարելը և զեղչի չափը տվյալ գներից չհաշվարկելը․

3. Ամբողջ տեսականու համար մինչև 65% զեղչը գործող այլ ակցիաների հետ համատեղելի չլինելու և «Հատուկ առաջարկ» նշումով ապրանքների դեպքում դրանց չգործելու բացառությունները գովազդներում չհիշատակելը»,- ասված է հաղորդագրությունում: