ՆԱՏՕ-ն համարժեք պատասխան կտա Ռուսաստանին դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում. Չավուշօղլու
Քաղաքականություն
01.05.2022 | 21:19ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մեջ չի մտնի, բայց Ռուսաստանին համարժեք պատասխան կտա իր դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է։ Մենք պատերազմի մեջ չենք մտնի Ուկրաինայում, բայց համարժեք կպատասխանենք, եթե գոնե չնչին հարձակում լինի ցանկացած դաշնակցի վրա»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։